ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ռոբերտ Մելքոնյան. Դարն է այդպիսին

Ռոբերտ Մելքոնյան. Դարն է այդպիսին
14.03.2022 | 07:21

Արդեն շուտով չորս տարի է՝ Հայաստանը դարձել է Քայլաստան, և հանուն ՀՀ քաղաքացիների առողջության ապահովման «լուծվեց» ծխելու դեմ պայքարը, հիմա էլ՝ աղի, շուտով սննդամթերքի սահմանափակման, վառելիքի կրճատման խնդիրները «կլուծվեն»։


Քիչ յուղ, ձեթ, հացամթերք, մակարոնեղեն ու ձավարեղեն կուտեք՝ առողջ կլինեք, քիչ կաղտոտեք օդը բենզինով՝ «առողջ կմեռնեք»։
Մատակարարողներն ու վաճառողները, հավանաբար, կօգտվեն ձեր պաթոլոգիկ դյուրահավատությունից, միամտությունից ու կվաճառեն ժամկետանց, անորակ ամեն ինչ՝ փչացած, կեղծ, թերակշռված ու խախտումներով, բնականաբար՝ թանկ գներով։
Կարևորն այս իշխանությունների սրտի օլիգարխներն ու պաշտոնյաները լավ լինեն, իսկ դուք «մեշոկներով» կրեք ձեր ալյուրն ու շաքարը, «կանեստրներով»՝ ձեթն ու բենզինը:
Ամենակարևորն այն է, որ դուք՝ շատերդ, ձեզ դրել եք «երկարականջի» տեղ ու գոհ եք ձեր կյանքից։


Հիմա դարն է այդպիսին, նույնիսկ փչացած, կեղծ, փոխարինիչ, ժամանակավոր, մեկանգամյա օգտագործման ու անորակ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն են լիքը, ոչ միայն Քայլաստանում, աշխարհով մեկ:
Էքսցենտրիկ, սխեմատիկ, տարօրինակ, անսկզբունքային և պատեհապաշտ, ռոբոտացված, պոպուլիստական, թերզարգացած, «գենդերացված» ուղեղներով, միանման, «ինկուբատորային» ղեկավարներով՝ ջոնսոնատիպ, բայդենատիպ, զելենսկիանման ու «աննման»:

Դիտվել է՝ 11665

Մեկնաբանություններ